Բաղդադում Իրաքի եւ Իտալիայի վարչապետներ Մուհամեդ աս-Սուդանիի եւ Ջորջիա Մելոնիի հանդիպմանը սխալմամբ տեղադրել են Իռլանդիայի դրոշը։ Արարողակարգային սխալը նկատել է la Repubblica-ի լրագրողը։
Հրապարակված կադրերում Մելոնին եւ աս-Սուդանին շփվում են Իռլանդիայի Հանրապետության եռագույնի ֆոնին։
Իրաք կատարած այցի ժամանակ Մելոնին հանդիպել է Իտալիայի զորակազմի զինծառայողների հետ։ Նա նշել է, որ Իրաք այցը դարձել է Եվրոպայից դուրս իր առաջին արտասահմանյան այցը։ Իտալիան, ինչպես վստահեցրել է Մելոնին, աջակցում է Իրաքին՝ ԻՊ դեմ պայքարի հարցով կոալիցիայի շրջանակում։





























