Իսպանիայում ուղեւորատար ավտոբուսը կամրջից ընկել է գետը. զոհվել է վեց մարդ։ Այս մասին տեղեկացրել է The Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Գալասիա շրջանում։ Նշվել է, որ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ավտոբուսը բախվել է պատնեշին եւ ընկել գետը։ Վթարի հետեւանքով զոհվել է վեց ուղեւոր։ Վարորդը ողջ է մնացել։ Թեստը ցույց է տվել, որ պատահարի ժամանակ նա սթափ է եղել։

Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի պատճառները եւ հանգամանքները։