Հնդկաստանի Ասսամ նահանգում ընձառյուծի առանձին հարձակումների հետեւանքով առնվազն 15 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ անտառտնտեսության աշխատակիցներ, երեխաներ եւ կանայք, հայտնում է Times of India հեռուստաալիքը։

Վիրավորների մեծ մասը եկել է Ջորհատ քաղաքի ծայրամասում գտնվող Արեւադարձային անտառների հետազոտական ինստիտուտի կամպուսից։  Անտառային դեպարտամենտի ներկայացուցիչները նշել են, որ ընձառյուծը կամպուս կարող էր գալ հարեւանությամբ գտնվող վայրի բնության արգելոցից՝ սնունդ որոնելու համար։

Անտառային տնտեսության աշխատակիցների նկարահանած տեսանյությում երեւում է, թե ինչպես է ընձառյուծը հարձակվում անձնակազմի կվադրոցիկլի վրա, այնուհետ՝ քաղաքացիական անձանցով ֆուրգոնի։ Մեկ այլ տեսանյութում ընձառյուծը թաքնվում  բնակելի թաղամասի շենքի մուտքի մոտ։

Անտառային դեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ կենդանին հաճախ է փոխում իր տեղը՝ օգտվելով մթությունից։