Հնդկաստանում երկու տրանսգենդեր տղամարդու են ձերբակալել՝ Պունայի դիակիզարանում «սեւ մոգության ծես» կատարելու համար, գրում է Indian Express-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ դիակիզարանի պահակն իրենց ասել է, որ հինգշաբթի վաղ առավոտյան երկու մարդ «սեւ մոգության նմանվող ծես» են կատարում այրվող դիակի մոտ:

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածներից մեկի մայրը հիվանդ է քաղցկեղով, եւ նրանք ծեսը կատարել են՝ հավատալով, որ այն կբուժի նրան՝ հիվանդությունը փոխանցելով մեկ այլ մարդու։ Տրանսգենդերները ծիսակարգի համար ի թիվս այլ բաների աքլոր, սեւ տիկնիկներ, կիտրոններ եւ որոշ մարդկանց լուսանկարներ են պատրաստել:

Ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է «Մարդկային զոհաբերությունների եւ այլ անմարդկային, չար պրակտիկաների կանխարգելման եւ վերացման մասին» Մահարաշտրայի օրենքի եւ 2013 թվականի «Սեւ մոգության մասին» օրենքի բաժիններին համապատասխան: