Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենք օգտագործելու ցանկացած փորձ կհանգեցնի «ռեժիմի անկմանը», այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել « մեծացնել երկրային միջուկային զինանոցը», հաղորդում է Yonhap գործակալությունը:

«Մենք լրջորեն զգուշացնում ենք. եթե Հյուսիսային Կորեան փորձի միջուկային զենք կիրառել, դա կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի տապալմանը», - ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Գործակալությունը Փհենյանին մեղադրել է «նույնիսկ պատերազմ սկսելու պատրաստ լինելու» համար եւ ԿԺԴՀ-ին հորդորել է անհապաղ դադարեցնել միջուկային զարգացումը եւ վերադառնալ ապամիջուկայնացմանը՝ դա կոչելով Հյուսիսային Կորեայի ժողովրդի կենսապայմանների բարելավման «միակ ճանապարհը»։

Հարավային Կորեան խոստացել է նաեւ «խստորեն պատասխանել» Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային սպառնալիքներին՝ «կտրուկ» ուժեղացնելով իր «երեք առանցք» պաշտպանական համակարգը, որը բաղկացած է «Զանգվածային պատժի եւ վրեժխնդրության» (KMPR) համակարգից: