Ես խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա կատարված աղաղակող հարձակումը։ Այս մասին թվիթերի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Կոպենհագենում տղամարդը հարձակվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։