Ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Դեմիրճյան փողոցում մնացած ցուցարարների դեմ։ 

«Հղի կանանց, աղջիկներին հորդորում ենք դուրս գալ շարքերից։ Կիրառելու ենք հատուկ միջոցներ», - հայտարարեցին նրանք։

 Նշենք, որ Բագրատ Սրբազանն էլ մի խումբ քաղաքացիների հետ այս պահին գտնվում է Պարոնյան- Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ ոստիկաններն արգելել են նրանց առաջ շարժվել: