Բաղրամյան պողոտան երեկվանից փակ է: «Տավուշը հանուր հայրենիքի» շարժման մասնակիցները բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերն այստեղ են անցկացրել:
Պողոտայում բազմաթիվ վրաններ են տեղադրված:
Այս պահին էլ, թեեւ անձրեւ է գալիս, սակայն մեծ թվով մարդիկ կան այստեղ:
Ոստիկանները շարունակում են փակ պահել դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ 96 ժամ փողոցում անդադար պայքարի դեպքում կհասնեն հաղթանակի:





























