Երեկ գիշեր մեր ընդդիմադիր գործընկերները՝ պատգամավորները, ուզում էին մտնել Ազգային ժողով, որպեսզի գնան աշխատանքի, բայց հանձնաժողովի նիստում ընդդիմադիր գործընկերներից որևէ մեկը տեղում չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա հիշեցրեց, թե որ ընդդիմադիր պատգամավորներն են այս հանձնաժողովի անդամներ. «Ես հիշեցնեմ, որ մեր հանձնաժողովի անդամներն են Թադևոս Ավետիսյանը, որը, որպես կանոն, միշտ պարտաճանաչ մասնակցում է, Աշոտ Սիմոնյանը և Իշխան Սաղաթելյանը»:
Դրանից հետո Թունյանն անցավ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը:
Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ենթով հասել էր Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել, որ երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ընդդիմադիր պատգամավորներն էլ հայտարարում էին, որ ուզում են մտնել ԱԺ եւ աշխատել:





























