Փորձ է արվում իշխանափոխության համար հայտարարված 96 ժամը լղոզել ու մոռացության մատնել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Նա նաեւ նշել է. «Վեղարով սուտասանի դեպքում սա առաջին դեպքը չէ։

1 ամիս առաջ նախ 1 ժամ տվեց, հետո 5 րոպե սպասեց, ապա 15 րոպե ավելացրեց, հետո 7-10 օր ուզեց իշխանափոխության համար։

Անցել է ավելի քան 1 ամիս, արդյունքը՝ զրո։

2 օր առաջ 96 ժամ է հայտարարել, չեմ զարմանա, եթե 96 ժամը լրանալուց հետո անպատասխանատուի (իրեն ընկալելի լեզվով՝ բեզաչոտնիկի) նման առանց ներողություն խնդրելու շարունակի մնալ փողոցում»: