Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ վարում Երեւանի փողոցներում:

Ի տարբերություն նախորդ տեսանյութի, այս անգամ նրան ուղեկցում են ընդամենը երկու հեծանվորդներ:

Տեսանյութում երեւում է, որ նա հեծանիվով հասնում է կառավարության շենք, հեծանիվը թողնում դրսում եւ սպորտային հագուստով մտնում շենք:

«Այսօր էլ այսպես եկա աշխատանքի: Հեծանիվը խորհելու տեղ է, հեծանիվը աշխատելու ցանկություն է, հեծանիվը պատասխանատվություն է... Կեցցե՛ հեծանիվը»,- գրել է վարչապետը: