Բագրատ Սրբազանը այսօր` հունիսի 11-ին, խոսելով իշխանական պատգամավորների ելույթների մասին, հայտարարեց, որ իրար հերթ չտալով ելույթ են ունենում, որ երեկոյան հաճոյանան իշխանության ղեկավարների մոտ եւ պարգեւավճար ստանան:

«Իրենք թաքնվել են մեր տղաների թիկունքում, թաքնվել են ուղղակի, խեղճ, վախկոտ: Այո, ես տղամարդկությունից եմ խոսում ձեզ հետ, նայում եմ անօդ տարածություն է, նայում եմ ասում եմ` ես տղամարդկությունից եմ խոսում ձեզ հետ, նրանից, որ դուք  չունեք, չկա, զրո:

Ուրեմն  մոդելը հետեւյալն է` գալ այդ ամբիոնի մոտ առաջ ընկնելով իրար տրորելով, քափ-քրտինքի մեջ ինչ-որ բան ասեն, որ հետո գիշերը գնան խմեն, ասեն` «շեֆ, լավ ասեցի չէ, էս պահը լավն էր չէ, մի քիչ պարգեւավճարը բարձրացնենք, ոնց անենք»»,-ասաց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե 2018 թվականին Բագրատ Սրգբազանին առաջարկել են դառնալ պատգամավոր, նա ասաց. «Ուրեմն խնդրում եմ ձեզ, հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին, հարցրեք` ում մոտ, ինչպես եւ ինչ պայմաններով է դա առաջարկել, եթե ինքը չասի, ես կասեմ, բայցվ հայտնաբերեք եւ հարցրեք, որովհետեւ չկա»: