Աշտարակում ընթացքի մեջ են բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները: Կառուցվում է նաև քաղաքով անցնող մայրուղի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 289 մլն դրամ:
Շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թվականին:
Տեսնելով շինարարությանմեջ գտնվող շենքը, որտեղ դեռեւս տեղակայված է մանկական կոնսուլտացայի բաժինը, Փաշինյանն ասաց. «Դե սա վիճակ չի, էլի: Կփորձենք հնարավորինս արագ ձեզ համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել: Առողջություն»:





























