Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կառավարության նոր կազմը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Կառավարության կազմում երեք փոփոխություն է եղել: Դրանք ազդել են Արտաքին գործերի, Արդարադատության, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների վրա։ Նոր կառավարության կազմում չեն լինելու Իլյա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան։
Ներկայացնում ենք Իրակլի Կոբախիձեի առաջարկած կառավարության կազմը.
Վրաստանի արտգործնախարար՝ Մակա Բոչորիշվիլի;
Վրաստանի արդարադատության նախարար՝ Անրի Օխանաշվիլի;
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Սոնգուլաշվիլի;
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի;
Վրաստանի պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիկովանի;
Վրաստանի ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի;
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Կարսելաձե;
Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի;
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար՝ Ալեքսանդր Ցուլաձե;
Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Միխայիլ Սարջվելաձե;
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի;
Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձե:




























