ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) հայտնում է, որ Սիրիայից Լիբանան վերադարձող մարդկանց թիվն ավելանում է Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև անցյալ շաբաթ հրադադարի մասին հայտարարությունից հետո, հաղորդում է Al Jazeera-ն:

Գործակալության հայտարարության համաձայն, նոյեմբերի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Ջդայդատ Յաբուս սահմանային անցակետով շուրջ 15 հազար մարդ է անցել Լիբանան, իսկ ավելի քան 11 հազար մարդ վերադարձել է Ջուսիեհ սահմանային անցակետով:

Գործակալության տվյալներով, սրանք միակ երկու ակտիվ սահմանային անցակետերն են այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը գրոհել են Դաբուսիայի, Ջիսր ալ-Քամարի և Ալ-Արիդի դիրքերը։

Վերադարձածների մեծ մասը լիբանանցիներ են, որոնք ձգտում են հայրենիք վերադառնալ:

Նրանցից շատերը վերադառնալու մեծ ցանկություն են հայտնել, նույնիսկ եթե իրենց տները ավերված են, ասվում է ՄԱԿ-ի  փախստականների հարցերով գործակալության հաղորդման մեջ։