Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի թողնել իր պաշտոնը և նախագահական նստավայրը հանձնել Վրաստանի օրինական ընտրված նախագահին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Interpressnews-ը։

«Տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին չորս ուրբաթ է մնացել, և նա չի կարողանում համակերպվել դրան։ Ես հասկանում եմ նրա հուզական վիճակը, բայց, իհարկե, դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի իր նստավայրը և այս շենքը հանձնի օրինական ընտրված նախագահին։ Հիշեցնեմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին պարտվել է հոկտեմբերի 26-ի ընտրություններում։ Նա պայքարում էր արմատական ​​ընդդիմության հաղթանակի համար և կարծում էր, որ երաշխիքներ կունենա մնալու իր պաշտոնում, սակայն հոկտեմբերի 26-ի ընտրություններում նա մեծ պարտություն կրեց»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ հրաժարական չի տալու, քանի որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է։