Գիտնականները ներկայացրել են էկոլոգիական եւ խնայողական տեխնոլոգիա, որի շնորհիվ կրի եւ ծծմբաթթվի մնացոդները վերածվում են որակյալ շինանյութի, տեղեկացրել է «Научная Россия» պորտալը։ Ստացվում է ամուր ցեմենտ, որն արագ պնդանում է։ Նոր մեթոդն աչքի է ընկնում պարզությամբ եւ 700-700 աստիճան Ցելսիուսի փոխարեն պահանջում է ընդամենը 40°C։
Մեկ ձեռնարկությունը կարող է միջինը վերամշակ 1 000 տոննա մնացորդ տարեկան։ «Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս արտադրել շինանյութեր տեղական մնացորդներից։ Այն կարող է հարմարեցվել ցանկացած տարածաշրջանի համար, որտեղ օգտագործում են կիր եւ կոագուլյանտներ ջրամաքրման համար, ինչը լայն հնավարորություններ է բացում դրա գլոբալ ներդրման համար»,- նշել է PhD, Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանի փորձագետ Վալենտին Ռոմանովսկին։
Գիտնականների խումբը Բելառուսից, Ռուսաստանից եւ Չինաստանից ներկայացրել են կրի վերամշակման տեխնոլոգիան, որի շնորհիվ այն վերածվում է գերամուր ցեմենտի։ Իրականացվում է «Կայուն զարգացման տեխնոլոգիաներ» նախագիծը, որը նպաստում է տեխնոլոգիական բեռնվածության նվազմանը եւ հարմարավետ միջավայրի ստեղծմանը։
Ստացված ցեմենտը պլաստիկ հատկություններ չունի։ Պնդության ավելացման համար գիտնականներն ավելացրել են կապող նյութի խառնուրդ՝ պորտլանդցեմենտ, կալիումի սուլֆատ եւ կալցիումի հիդրօքսիդ։ Հետազոտությունը ներկայացված է Engineering Reports (Q2) ամսագրում։
«Մենք հայտնաբերել ենք շրջակա միջավայրն աղտոտող մնացորդների կիրառման մեթոդ՝ դրանք վերածելով ամուր շինանյութի 99,8 տոկոս մաքրությամբ։ Կրի մնացորդներից մենք ստեղծել ենք ցեմենտի անալոգ, որը կարող է օգտագործվել տների, ճանապարհների կամ այլ օբյեկտների կառուցման համար»,- ասել է հետազոտության համահեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Կոնստրուկցիոն կերամիկական նանոնյութեր» կենտրոնի տնօրեն Դմիտրի Մոսկովսկիխը։
Ապագայում հետազոտողները նախատեսում են բարձրացնել արտադրողականությունը եւ նվազեցնել տեխնոլոգիական ծախսերը։





























