Կասպից խողովակաշարի կոնսորցիումի Կրոպոտկինի նավթի պոմպակայանը (OPS) ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման և շահագործումից հանվել, հայտնում է ընկերությունը։
Հարձակումն իրականացվել է յոթ անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք բացի պայթուցիկներից, լցված են եղել մետաղական բեկորներով։ Կայանի աշխատակիցների մեջ տուժածներ չկան, նրանք կանխել են նավթի արտահոսքի վտանգը։
Նավթը համակարգով մղվում է նվազեցված արագությամբ՝ շրջանցելով վնասված կայանը:
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ «ԿՊԿ-ից ղազախական նավթի համար սահմանափակումներ չկան, և այն ստացվում է նորմալ ռեժիմով»։
CPC-ն նավթի փոխադրման միջազգային ընկերություն է՝ Ռուսաստանից, Ղազախստանից և արտասահմանյան արտադրող ընկերությունների մասնակցությամբ, որը ստեղծվել է ավելի քան 1,5 հազար կմ երկարությամբ Կասպից մայրուղային նավթատարի կառուցման և շահագործման համար: Այն կապում է Արևմտյան Ղազախստանի նավթահանքերը Նովոռոսիյսկի ծովային տերմինալի հետ և հանդիսանում է ղազախական նավթի արտահանման առանցքային ուղիներից մեկը։




























