Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE), ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովի խոր բանիմացությունների վրա։
«Ահա թե ինչպիսին բանիմաց ղեկավարությունը»,- գրել է Մասկը X-ում: Նա այս կերպ է մեկնաբանել Սաուդյան Արաբիա ժամանած ռուսական պատվիրակության կադրերը։
Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 18-ին Էր Ռիադում բանակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնման, ինչպես նաեւ ուկրաինական կարգավորման քննարկման եւ Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը։ Հանդիպմանը Ռուսաստանը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։ Ինչպես հայտնել է CNN-ը, Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցություններին Միացյալ Նահանգները կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։





























