Ռուս-ամերիկյան բանակցությունների վայրը կլինի թագավորական ընտանիքի պալատներից մեկը՝ Դիրիան Ալբասատին համալիրում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Շուտով բանակցավայր կժամանեն Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները:
Ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը եւ ՌԴ Ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։





























