Անթալիայում անցկացվող Դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում են անցկացրել Իրաքի Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ, կողմերը քննարկել են տարածաշրջանում զարգացումները, ինչպես նաեւ դրական գնահատել Թուրիայում քրդական հարցի կարգավորմանն ուղղված ջանքերը։




























