Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Լեւոն XIV պապին՝ նրա ընտրվելու կապակցությամբ։
«Ձերդ Սրբություն,
Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Հռոմի պապի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ռուսաստանի և Վատիկանի միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ու փոխգործակցությունը կշարունակեն զարգանալ մեզ միավորող քրիստոնեական արժեքների հիման վրա։
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Սրբություն, հաջողություններ Ձեզ վստահված բարձր առաքելության կատարման գործում, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն։
Հարգանքներով,
Վլադիմիր Պուտին»,-ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։
Հիշեցնենք, որ Հռոմի նոր պապ ընտրվեց Միացյալ Նահանգներից կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն։





























