Այսօր ամբողջ աշխարհում նշում են հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: Այն սահմանվել է այն օրը, երբ խորհրդային զորքերն ազատել են Օսվենցիմը (Աուշվից)` նացիստական ամենախոշոր մահվան ճամբարներից մեկը: Այն ժամանակ այնտեղ ողջ էին մնացել միայն 3 հազար բանտարկյալներ:
Հենց միայն Օսվենցիմում, համաձայն ճամբարի պարետի վերջերս հրատարակված վկայությունների, 4 միլիոն մարդ է բանտարկված եղել, նրանցից 2,5 միլիոնին այրել են: Այստեղից էլ առաջացել է «հալաքոստ» տերմինը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «ողջակիզում»:
Հոլոքոստի կրակում հրեական ազգը կորցրեց իր բնակչության մեկ երրորդ մասը` 6 միլիոն մարդ: Այս ողբերգությունը անվանվում է նաեւ Շոա` աղետ: Թե որքան տարբեր ազգերի` հրեաներ, լեհեր, գնչուներ, ռուսներ, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր արիական մաքրության հասկացության մեջ չեն մտել, ներկայացուցիչներ են դարձել նացիստների զոհ, անհայտ է:
Հիշատակի օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից` 2005 թվականի նոյեմբերի 1-ին: Առաջին անգամ ամբողջ աշխարհում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշել են 2006 թվականին: Սակայն որոշ երկրներ այդ օրը հիշել են նաեւ ավելի վաղ:
Ընդունելով №60/7 որոշումը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է Հոլոքոստի` որպես պատմական իրադարձության ցանկացած ժխտումը, լինի դա ամբողջությամբ թե մասնակիորեն, եւ միանշանակ դատապարտել է կրոնական անհանդուրժողականության բոլոր դրսեւորումները, հետապնդումները կամ բռնությունը առանձին անձանց կամ համայնքների նկատմամբ` ելնելով էթնիկական ծագումից կամ կրոնական համոզմունքներից, որտեղ էլ որ նրանք լինեն:




























