Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ Այս մասին նշված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը երկարացվել է նոյեմբերի 21-ը ներառյալ։

Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ՝ Համայնքային ոստիկանության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:

Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող արական և իգական սեռի ներկայացուցիչներ։

Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե անցել են պարտադիր զինվորական ծառայություն:

Ուսումնառության ավարտին շրջանավարտները կստանան սպայական կոչում, կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար․ գերազանց ատեստավորման պարագայում աշխատավարձի և հավելավճարի հանրագումարը շուրջ 400․000 ՀՀ դրամ է:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29) նոյեմբերի 21-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 13.00-ը և 14.00-ից 16.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։

Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն դեկտեմբերի 1-ից մինչև 26-ը ներառյալ։

Մանրամասն տեղեկությունների համար դիմորդները կարող են այցելել www.edupolice.am կայք՝ հետևյալ հղմամբ:

Հարցերի դեպքում՝ +37410778033, +37411584971