Ֆրանսիան գրեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ կարող է բախվել դեֆիցիտի գյուղատնտեսական արտադրանքի առեւտրում, տեղեկացրել է Reuters-ը։

Անցյալ տարի հացահատիկի վատ բերքահավաքից հետո երկրի պարենային առեւտրի ավելցուկը հասցվել է 1980-ականներից ի վեր ամենացածր մակարդակին՝ 4.9 միլիարդ եվրո (5.67 միլիարդ ԱՄՆ դոլար), այն կշարունակի նվազել 2025թ․՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցելով 351 միլիոն եվրոյի կուտակային բացասական մնացորդ, վկայում են երկրի գյուղատնտեսության նախարարության տրամադրած մաքսային տվյալները։

Այս տարի հացահատիկեղենի արտադրության աճը նպաստել է հացահատիկի արտահանման վերականգնմանը ամռանից սկսած, չնայած դա բավարար չէր սեպտեմբերին առեւտրային դեֆիցիտը կանխելու համար, տեղեկացրել է Agroexport-ը։ Իրավիճակը սրվում է գինու եւ այլ ալկոհոլային խմիչքների արտահանման դանդաղման պատճառով՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի կողմից սահմանված մաքսատուրքերի, ինչպես նաեւ ներմուծվող կակաոյի հատիկների եւ սուրճի բարձր գների պատճառով։