Թաքեր Կարլսոնից գողացել են 7,9 միլիոն դոլար արժողությամբ սնուս (snus, շվեդական ծխախոտի արտադրանք, օգտագործվում է՝ շրթունքների տակ դնելով ծխախոտի տերևների փոշու պարկիկ, որպեսզի նիկոտինը ներծծվի բերանի լորձաթաղանթում -խմբ.)։ Լրագրողը Հարավային Կալիֆոռնիայի պահեստում ծխախոտի մեծ քանակություն էր պահում և պատրաստվում էր այն վաճառել։

Գողերը ներխուժել են պահեստ և գողացել ALP փաթեթներով լի բեռնատարը։ Նրանք նույնիսկ ոչինչ կոտրելու կարիք չեն ունեցել. գողերն անվտանգության աշխատակիցներին կեղծ փաստաթղթեր են ցույց տվել, նստել բեռնատարը և սրընթաց հեռացել։

Թաքերը 100 հազար դոլարի պարգև է խոստացել իր սնուսի գտնվելու վայրը պարզելուն օգնող տեղեկության համար։