Կիրակի Լիբանանում Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է իրանցի չորս դիվանագետ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիին։
Nour News-ի տվյալներով՝ հարձակման թիրախը Բեյրութի այն հյուրանոցն էր, որտեղ իջևանել էին իրանցի դիվանագետները։ Նամակում Իրավանին հարձակումն անվանել է «կանխամտածված ահաբեկչական հարձակում»։




























