Վրաստանի ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին 78 օտարերկրացու են արտաքսել, որոնց թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս մասին ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից վտարվել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Եմենի, Չինաստանի, Ղրղզստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներ։
Նշված անձանց արգելված է մուտ գործել երկիր։
Վերջին շրջանում Վրաստանում ակտիվ պայքար է մղվում անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման, ինչպես նաև միգրանտների խուզարկության ընթացակարգերը։ Վրաստանի ՆԳՆ-ն ամեն ամիս հայտնում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին։





























