Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղուլամրեզա Սոլեյմանիի մահը, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին, «Բասիջ»-ի քաջարի մարտիկներին և Սոլեյմանիի ընտանիքին ամերիկա-սիոնիստական ​​թշնամու իրականացրած ահաբեկչական հարձակման ժամանակ նրա մարտիրոսական մասհվան կապակցությամբ։

Նա աննախադեպ դեր է խաղացել «Բասիջ» կամավորական ուժերի զարգացման գործում։ Այդ վախկոտ սպանությունը ցույց է տալիս «Բասիջ»-ի կարևորությունն ու դերը ամերիկյան ահաբեկչական բանակի, սիոնիստական ​​ռեժիմի և նրանց վարձկանների դեմ համընդհանուր պայքարում»,- նշել է ԻՀՊԿ-ն՝ խոստանալով վրեժխնդիր լինել։