Իրաքյան «Իսլամական դիմադրություն» (IRI) շարժումը, որը միավորում է Իրանի կողմից աջակցվող շիա զինված խմբավորումները, շաբաթ օրը ստանձնել է վերջին 24 ժամվա ընթացքում Իրաքում և ողջ տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայանների դեմ իրականացված 27 գործողությունների պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Shafaq News-ը։

Իր տարածած հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ մարտիկները անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են կիրառել «թշնամու բազաներին» հարվածելու համար՝ չհստակեցնելով դրանց տեղակայման վայրերը և մանրամասներ չհայտնելով զոհերի կամ հասցված վնասի մասին։

Փետրվարի 28-ից ի վեր, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասնում Իրանին, ինչից հետո «Իսլամական դիմադրության» հովանու ներքո գործող խմբավորումները հայտարարել են Իրաքի ողջ տարածքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա իրականացված շուրջ 300 հարվածի մասին։