Պերուի հարավում՝ Արեկիպա-Պունո ավտոճանապարհին, միկրոավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով 13 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Diario Correo թերթը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Վթարը տեղի է ունեցել մայրուղու 178-րդ կիլոմետրին՝ Սան Անտոնիո դե Չուկա շրջանում (Արեկիպայի դեպարտամենտ)։ Պարբերականի տվյալներով՝ 11 մարդ մահացել է հենց դեպքի վայրում, ևս երկու տուժած մահացել են հիվանդանոցի ճանապարհին։

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառների քննությամբ զբաղվում է դեպարտամենտի ոստիկանությունը՝ դատախազության հետ համատեղ։ Մայրուղու այդ հատվածում երթևեկությունը սահմանափակված է։