ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան քաղաքի շուկային, հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ շուկան ամբողջությամբ ավերվել է և վերածվել ավերակների։
Իր հերթին Press TV-ն հաղորդում է, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով թիրախավորվել է նաև բնակելի շենք, որի փլատակների տակից իրանցի հրշեջներին և Կարմիր մահիկի փրկարարական թիմերին հաջողվել է մեկ մարդու փրկել։ Թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել երկրորդ միջադեպը, չի հաղորդվում։




























