Իսրայելի շտապ բժշկական ծառայության տվյալներով՝ այսօր հյուսիսային Իսրայելում հրթիռային կրակոցների հետևանքով մահացել է առնվազն մեկ մարդ, 11-ը՝ վիրավորվել, հաղորդում է NBC News-ը։

Իսրայելի շտապ բժշկական ծառայության մամուլի խոսնակ Մագեն Դավիդ Ադոմը հայտարարության մեջ նշել է, որ 30-ամյա մի տղամարդ մահացել է բեկորային վերքերից։

Վիրավորների թվում կա 50-ամյա մի տղամարդ, որը բեկորային վերքեր է ստացել վերջույթներին։

Պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում մահացել է 17 մարդ։