Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցնել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ուկրաինական համակարգերի պահեստին՝ պնդելով, թե դրանք աջակցություն են ցուցաբերել ամերիկյան զորքերին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Քանի որ Դուբայում ամերիկացի հրամանատարների և զինվորների թաքստոցները ենթարկվել են հարձակման... ամերիկացի զինվորականներին օգնություն ցուցաբերելու նպատակով՝ Դուբայում տեղակայված ԱԹՍ-ների դեմ պայքարի ուկրաինական համակարգերի պահեստը... թիրախավորվել և ոչնչացվել է»,- լրատվամիջոցը մեջբերում է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր Պարսից ծոցի երկրներին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու մասին։





























