Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԱՄԷ-ում ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերի պահեստին հասցված հարվածի հետևանքով, հավանաբար, Ուկրաինայի 21 քաղաքացի է զոհվել, հայտնում է Fars-ը։
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության համաձայն՝ Դուբայում ամերիկացի հրամանատարների և զինվորների թաքստոցներին հասցված հարվածին զուգահեռ, որի հետևանքով նրանք ծանր կորուստներ են կրել, հարձակման է ենթարկվել նաև Ուկրաինային պատկանող՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի պահեստը։
Հաղորդվում է, որ այդ պահեստը գտնվում էր Դուբայում և օգտագործվում էր ԱՄՆ բանակին օգնություն ցուցաբերելու համար։ Հարվածի պահին օբյեկտում գտնվել է Ուկրաինայի 21 քաղաքացի։ Պահեստը խոցվել է ԻՀՊԿ ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրթիռային ու անօդաչու ստորաբաժանումների համակցված գործողության ընթացքում և ամբողջությամբ ոչնչացվել է։
Օբյեկտում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների ճակատագրի մասին տեղեկություններ չկան, սակայն ենթադրվում է, որ նրանք կարող են զոհված լինել։





























