ԱՄՆ ռազմաօդային ուժերի KC-135 Stratotanker ինքնաթիռը Հորդանանի երկնքում թռիչքի ժամանակ հայտարարել է արտակարգ իրավիճակի մասին՝ տալով «7700» տագնապի ազդանշանը, ինչից հետո հետ է շրջվել դեպի Թել Ավիվ. հայտնում է Times of India-ն։
Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռիչքներ էր իրականացնում Իրաքի երկնքում՝ ի աջակցություն շարունակվող ռազմական գործողությունների։
Ըստ լրատվամիջոցի, թռիչքին հետևող տվյալները վկայում են բարձրության արագ նվազման մասին՝ նախքան ցածր բարձրության վրա տեսանելիության կորուստը, թեև որոշ հաղորդումների համաձայն՝ ավելի ուշ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Բեն Գուրիոն» օդանավակայանում։
Արտակարգ իրավիճակի ստույգ պատճառը դեռևս անհայտ է, և միջադեպը թշնամական գործողությունների հետ կապող պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել։