Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում շրջանի ափերի մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող ռետինե նավակ է խորտակվել։ Ինչպես հաղորդում է «NTV» հեռուստաալիքը, պատահարի հետևանքով 19 միգրանտ է զոհվել, 20-ին հաջողվել է փրկել։
Դեպքի պատճառները դեռևս անհայտ են։
Ահազանգն ստանալուն պես առափնյա պահպանության խմբերը ուղարկվել են տվյալ տարածք։
Սկզբնական շրջանում նրանք 11 միգրանտի մարմին են հայտնաբերել։
Փրկարարական աշխատանքների ընթացքում զոհերի թիվը հասել է 19-ի։ Հայտնի է դարձել նաև, որ մահացածների թվում մեկ մանկահասակ երեխա կա։





























