Իրաքի «Սարայա Ավլիա ալ-Դամ» զինված խմբավորումը հայտարարել է, որ հարվածել է Բաղդադի միջազգային օդանավակայանի համալիրում Վիկտորիա ավիաբազայի վառելիքի բաքերին։

Թելեգրամում հրապարակված հայտարարության մեջ խումբը հայտնել է, որ այսօր հարվածել է Վիկտորիա ավիաբազայի «էներգիայի կենսականորեն կարևոր աղբյուրներին»։

Խումբը նշել է, որ հարվածի թիրախը եղել են օբյեկտի գեներատորները սնուցելու համար օգտագործվող վառելիքի բաքերը։

AFP լրատվական գործակալությունը, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը թիրախավորել է օդանավակայանի համալիրում ԱՄՆ դիվանագիտական ​​և լոգիստիկ կենտրոնը։