Ռուսաստանի երկաթուղիները հաղորդում են, որ Ուլյանովսկի մարզում № 302 Մոսկվա-Չելյաբինսկ ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից։ Գնացքի ուղևորության պահին գնացքի ներսում մի քանի հարյուր ուղևոր է եղել։
Վթարը տեղի է ունեցել Բրյանդինո կայարանի մոտակայքում։ Վիրավորվել է առնվազն 22 մարդ, նրանց թվում՝ մեկ երեխա, գրում է Лента.ру-ն։ Ըստ Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերի՝ շատերը վնասվածքներ են ստացել։ Երկու մարդ կոտրել են ոտքերը։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության և աղետների բժշկական խմբեր։
Բրյանդինո կայարանի մոտակայքում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։





























