Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամեդովը Չեզոքության օրվա կապակցությամբ հրամանագիր է ստորագրել 3934 դատապարտյալների, այդ թվում՝ 19 օտարերկրացիների, ներում շնորհելու մասին:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, անցնող տարվա ընթացքում սա թվով 5-րդ համաներումն էր։ Նախորդների շնորհիվ ներում էր շնորհվել 4300 դատապարտյալի: Ինչպես պնդում են տեղական իրավապաշտպանները, երկրում պատիժ են կրում խղճի բազմաթիվ բանտարկյալներ, որ ազատազրկման են դատապարտվել փակ դատական գործընթացների միջոցով՝ դեռ ավտորիտար նախագահ Սափարմուրադ Նիյազովի ժամանակներից:




























