Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր՝ մարտի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել, կա վիրավոր:
NEWS.am-ի տեղեկություններով՝ 23-24 տարեկան մի երիտասարդ գյուղի կենտրոնում կրակել է տարեց տղամարդու ուղղությամբ: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկությունը դեռ չեն հաստատում: