News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում արդեն սկսել են մրգերն աճեցնել եվրոպական ստանդարտներին  համապատասխան։ Այդ մասին նոյեմբերի  7-ին լրագրողներին հայտնել է «Սպայկա» ԲԲԸ-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ձեռնարկություն այցի ընթացքում։   

«Եվրամիությունում մանրածախ ցանցերը հիմնականում վաճառում են այնպիսի ապրանքներ, որոնք արտոնագրված են Global GAP համակարգում։ Հայաստանում դրանք նոր են սկսել ներդրվել, բայց որոշ արտադրողներ արդեն ներդրել են, մենք հենց նրանց հետ ենք աշխատում՝ փորձելով մեր տեղը գտնել եվրոպական շուկայում», - ասել է Բաղդասարյանը։  

Ընդհանուր առմամբ ընկերությունը 2015-ին կրկնապատկել է Հայաստանից թարմ մրգերի եւ բանջարեղենների արտահանումը՝  24 հազար տոննայով գերազանցելով ծավալը։  «Այս տարի մենք մոտ հազար տոննա նորելուկ կարտոֆիլ ենք արտահանել, ինչը, խոշոր հաշվով, նախկինում չէր արվում Հայաստանում։  Դա մեզ օգնեց երկարաձգել գնումների եւ արտահանման սեզոնը, ինչպես նաեւ մեր ֆերմերներին լրացուցիչ եկամուտ ապահովել», - հավելել է Բաղդասարյանը։  

Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարության հոկտեմբերի 26-ի տվյալների համաձայն,  2015-ի սկզբից ի վեր Հայաստանից   64,8 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն է արտահանվել՝ 2014-ի նույն ժամանակաշրջանի  38,6 հազար տոննայի համեմատ։ Հիմնականում արտահանվել է խաղող, ծիրան, տանձ, խուրմա, ինչպես նաեւ կաղամբ, վարունգ եւ բողկ։ Արտահանման   84%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ