News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցի 65 հազար օգտատերերի շուրջ 10 մլն հաղորդագրությունների վերլուծությունը (օգտատերերը համաձայնել են իրենց նամակագրությունը տրամադրել ուսումնասիրության համար) ցույց է տվել գենդերային տարբերությունը տղամարդկանց եւ կանանց ակտիվ բառապաշարում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:

Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականների հետազոտության համաձայն, կանանց խոսքում ավելի հաճախ հանդիպում են «հրաշք», «երջանիկ», «ծնունդ», «դուստր», «փոքրիկ», «երախտապարտ» բառերը: Իսկ տղամարդիկ հաճախ գործածում են «ազատություն», «պարտություն», «մարտ», «թշնամի» բառերը: Հետազոտությանը մասնակցած հոգեբան Մարգարեթ Քյորնի խոսքով, արդյունքները միանգամայն համապատասխանում են ընդունված հիմնական կարծրատիպերին:

Ըստ Gazeta-ի, կանայք նաեւ ավելի հաճախ զրուցում են ընտանիքի, ընկերների եւ ընդհանրապես մարդկային հարաբերությունների մասին: Իսկ տղամարդիկ նախընտրում են քննարկել առարկաներ, այլ ոչ մարդկանց, ավելի հաճախ սկսում են վիճաբանել եւ ձգտում են պնդել իրենց տեսակետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ