News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը դիտարկում էր օգտատերերի համար iCloud ծառայությունում իր սարքերի պահուստային պատճենումների հնարավորությունը, սակայն ՀԴԲ-ի պահանջով հրաժարվել է իր ծրագրերի իրագործումից, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

«Apple Inc-ը հրաժարվել է iPhone-ի օգտատերերին թույլ տալ iCloud ծառայությունում ամբողջովին կոդավորել իրենց սարքերը այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն բողոքել է, որ այդ քայլը կարող է վնասել հատուկ ծառայության հետաքննություններին, Reuters-ին հայտնել են հարցին ծանոթ վեց աղբյուրներ»,- հայտնում է գործակալությունը։

Reuters-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն, ավելի քան երկու տարի առաջ Apple-ը Հետաքննությունների դաշնային բյուրոյին հայտնել էր, որ ծրագրում է օգտատերերին առաջարկել իրենց տվյալների պահպանման միջանցիկ կոդավորում։

Նման նախաձեռնության իրականացման դեպքում Apple-ը զրկվում է կոդավորված տվյալների գաղտնազերծման բանալուց, իսկ դա նշանակում է, որ ընկերությունը նույնիսկ դատարանի որոշմամբ չի կարողանա կասկածյալների մասին նյութեր փոխանցել իշխանություններին, հայտնում է RNS-ը։

Բանակցություններից հետո Apple-ը հրաժարվել է միջանցիկ կոդավորման ներդրումից։ Reuters-ի աղբյուրի տեղեկատվության համաձայն, ընկերությունը չի ուզել հանցագործներին պաշտպանելու բազմաթիվ մեղադրանքներ ստանալ։ Ընդ որում, Apple-ի անհայտ աշխատակիցը Reuters-ին ասել է, թե նախագիծն այլ պատճառներով է փակվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ