Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրի հարավում Hercules C-130 ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Reuters-ը։
Նա նշել է, որ ինքնաթիռում 110 զինվոր է եղել։
Սանչեսը հայտարարել է, որ վթարը տեղի է ունեցել Պերուի սահմանին գտնվող Պուերտո Լեգուիսամոյից թռիչքից հետո՝ զորքեր տեղափոխելիս։ «Զոհերի ճշգրիտ թիվը և վթարի պատճառները դեռևս պարզված չեն»,- ասել է նա։
Փետրվարի վերջին վթարի էր ենթարկվել նաև Բոլիվիայի ռազմաօդային ուժերին պատկանող Hercules C-130 ինքնաթիռը։ Զոհվել էր ավելի քան 20, վիրավորվել՝ 30 մարդ։





























