Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչը Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է, որ իսրայելական հարձակումների ֆոնին Լիբանանն այժմ բախվում է «պարենային անապահովության ամենալուրջ ձևերից մեկին»։

«Այժմ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Լիբանանի բնակչության ամենաաղքատ, թույլ և խոցելի շերտերին։ Լիբանանում պարենային ճգնաժամի միակ լուծումը կրակի դադարեցումն է։

Անվտանգության իրավիճակը խոչընդոտում է Լիբանանում պարենային օգնության գործողությունների իրականացմանը։ Լիբանանի գյուղատնտեսական հատվածին հասցված վնասը խորացնում է պարենային խնդիրը», - հեռուստաալիքը մեջբերում է ՊՀԾ ներկայացուցչին։