Հայաստանի մշտական բնակչությունը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3274.3 հազ. մարդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: 2011 թ. հունվարի 1-ի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 11.7 հազարով:

Հայաստանի մշտական բնակչության 64%-ը կամ 2096 հազ. մարդ բնակվում է քաղաքներում: Երեւանի բնակչությունը կազմում  է 1127.3 հազ. մարդ կամ ընդհանուր բնակչության 34.4%-ը:

Մշտական բնակչության թվաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ ըստ մարզերի հետեւյալն է (հազ. մարդ).

Արագածոտնի մարզ` 142.9

Արարատի մարզ` 281.7 

Արմավիրի մարզ` 287.4 

Գեղարքունիքի մարզ` 243.1

Լոռու մարզ` 282.2

Կոտայքի մարզ` 283.5

Շիրակի մարզ` 282.3

Սյունիքի մարզ`153.0

Վայոց ձորի մարզ` 56.1

Տավուշի մարզ` 134.8