Հայաստանի հանրապետական խմբակցությունն անձնավորված մոտեցում չունի եւ պատրաստ է աշխատել բոլորի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ եք պատրաստվում անել, եթե ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ դառնա ՀՍԿ անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն աշխատում է օրենքով սահմանված կարգով եւ առաջնորդվում է Սահմանադրության եւ ՀՀ օրենսդրությամբ: Իսկ ըստ «ԱԺ կանոնակարգ օրենքի»` ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն, այսօր` հունիսի 28-ին, նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ներկայացնել էթիկայի հանձնաժողովի կազմում:
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ հենց Նիկոլ Փաշինյանն էլ կընտրվի Էթիկայի հանձնաժողովի նախագահ:



























