Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ բաներ է ասել, հետո դրանցից ետ է կանգնել, վաղը հնարավոր է՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանին ընդունի: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ իրեն քցել են ընտրություններին, ինչպես մարտի 1-ին ժողովրդին են «քցել»:  «Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ են գցել, բոլորին են գցելու»,- ասաղ Հմայակ Հովհաննիսյանը:  «Ասում էին, որ շտաբը Քոչարյանինն է, սակայն այդ շտաբը նպատակ ուներ վերականգնելու հանրության վստահությունը ընտրական պրոցեսների նկատմամբ: Նստեցին, իրար հետ դզվեցին, թողեցին փախան, իսկ ինձ վրա երեք դատական գործ մնաց»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը ապրիլի 4-ին համաձայնագիր են ստորագրել ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ: Ընտրությունների օրը Միասնական շտաբում պարբերաբար ահազանգում էր խախտումների մասին, իսկ շտաբի աշխատանքները համակարգող  Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ՀԱԿ-ից  Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի հետ հանդես էր գալիս նիստ-ասուլիսներով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի