38 մարդ մահացել է, եւս 18-ը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են Պապուա Նոր Գվինեայում երկու ավտոբուսների բախման արդյունքում:
Ավտոճանապարհային միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Մորոբեի շրջանում: Վթարի պատճառը, ըստ տեղի ոստիկանության, եղել է այն, որ երկու ավտոբուսներն էլ միաժամանակ ցանկացել են վազանց կատարել: Հաղորդում է Associated Press-ը:
Աղբյուրի տվյալներով, Պապուա Նոր Գվինեայում ճանապարհների անմխիթար վիճակը շատ անգամ է վթարների պատճառ դառնում:




























